ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզում կփորձարկվեն նոր շչակներ

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Նավոյանն ընդունել է «Լոկատոր» ՓԲԸ ազդարարման ծրագրերի ղեկավար Սմբատ Պետրոսյանին:

Ինչպես նշվել է հանդիպման ընթացքում, «Լոկատոր» ՓԲ ընկերությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով աջակցում է մարզի սահմանամերձ համայնքներին՝ ազդարարման շչակների ձեռքբերման և դրանց գործարկման հարցերում: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարաման 7 շչակ, որոնք կփորձարկվեն առաջիկա օրերի ընթացքում:

Մարզպետարանը նշում է, որ հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնմանը և մարզին ազդարարման շչակների քանակի ավելացմանը վերաբերող այլ հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button