
Լիբանանում հաստատվել է նոր կառավարության կազմը: Կառավարությունը գլխավորելու է քաղաքական գործիչ և գործարար Նաջիբ Միքաթին: 24 նախարարների թվում է նաև հայազգի Ջորջ Փուչիկեանը: Նա կղեկավարի արդյունաբերության գերատեսչությունը։
Ինչպես «ՀՅԴ Լիբանան, ARF Lebanon, Tashnag» ֆեյսբուքյան էջն է հայտնում, նա ծնվել է 1965 թ. մայիսի 10-ին։ Տիրապետում է հինգ լեզուների՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Հիմնել է լիբանանյան բազմաթիվ ընկերություններ, որոնք հաջողությունների են հասել Լիբանանի եւ միջինարևելյան շուկաներում:




