
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Կհնչեն «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգ», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:
Կինոերաժշտություն գրելիս Տիգրան Մանսուրյանին ոգեշնչել են ֆիլմի սցենարն ու հերոսուհին։ Ասում է՝ պետք է տեսներ հերոսուհուն, ճանաչեր բնավորությունը:




