
Կառավարության սեպտեմբերի 2-ի հերթական նիստի ընթացքում ընդունվել է չզեկուցվող հարցերի փաթեթը, որի մեջ ներառված էր նաև Վարժական հավաքներ հայտարարելու մասին կառավարության որոշումը։
2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ եռամսյա ժամկետով հայտարարվելու է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Վարժական հավաքներին ներգրավվելու են ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Պահեստազորայինների եռամսյա վարժական ևս մեկ հավաքն արդեն իսկ մեկնարկել է օգոստոսի 25-ից: Դրանք կավարտվեն նոյեմբերի 25-ին:




