ԿարևորՀասարակություն

«Հայկական ռադիոյի» լեգենդն ապրում է՝ վաղուց դուրս գալով մեր պետության սահմաններից. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման հոբելյանական 95-ամյակի առթիվ:

«Գրեթե մեկ դար շարունակ Հանրային ռադիոն մեզ հետ է՝ բարձր պահելով իրազեկող, կրթող զրուցակցի գործառույթը:

Տարիներ շարունակ մեր հասարակության հավաստի տեղեկատվություն ստանալու աղբյուրն այսօր էլ շարունակում է ժամանակին համընթաց քայլել՝ սիրելի ռադիոունկդիրներին ներկայանալով նոր գաղափարներով և նախագծերով: 

Հեռարձակված ծրագրերը անտարբեր չեն թողել տարիքային սահմանափակում չունեցող հսկայական լսարանին: Չմոռանանք, որ «Հայկական ռադիոյի» լեգենդն ապրում է՝ վաղուց դուրս գալով մեր պետության սահմաններից: 

Պատասխանատու խոսքի, սփռման լայն դաշտի և մարդկային հարաբերությունների գիտակ Հանրային ռադիոն մեր անդավաճան ուղեկիցն է: 

Շնորհավորանքս Հանրային ռադիոյի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին, ղեկավարությանը՝ ստեղծված ավանդույթներին հավատարիմ մնալու և ռադիոգործի ասպարեզում նոր հորիզոններ նվաճելու առթիվ»,- ասված է Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում: 

Կարդացեք նաև

Back to top button