
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ուսումնական տարին սկսվեց ՀՀ դպրոցների առաջին դասարանցիների համար՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով: Այս տարի դպրոց է հաճախել շուրջ 37 000 առաջին դասարանցի։

Նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից:

Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում:
Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը:




