
«Իդա» արևադարձային թայֆունը ավերածություններ է առաջացրել ԱՄՆ Լուիզիանա նահանգում։ Քամու արագությունը գերազանցել է 250կմ/ժ-ը։ ՀՀ ՇՄ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։
«Իդա» փոթորիկը, որը դասակարգվել է որպես չորրորդ աստիճանի արևադարձային փոթորիկ, օգոստոսի 29-ին հասել է Մեքսիկական ծոցի ափ՝ ամերիկյան Լուիզիանա նահանգ։
Տարերային աղետի հարվածի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 589 հազար սպառող։ Փոթորկի ճիրաններում առաջինը հայտնվել է Գրանդ-Այլ քաղաքը, ապա Նոր Օռլեանը՝ նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Քաղաքի բնակչության մեծ մասը տարհանվել է։




