
Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ: Նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ ու նաև զգուշացվել դեղին քարտով։
Հանդիպման առաջին կեսն ավարտվել է առանց գոլերի, իսկ երկրորդ կեսում հռոմեացիները ցույց են տվել իրենց կարգը։ 48-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին բացել է հաշիվը, 4 րոպե անց Ժորդան Վերետուն Մխիթարյանի փոխանցումից հետո կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Հայ ֆուտբոլիստն այնուհետեւ փոխարինվել է:
«Ռոմայի» երրորդ գոլը հեղինակել է Թեմմի Աբրահամը՝ 69-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, իսկ հանդիպման վերջակետը դրել է Պելեգրինին՝ 79-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ։




