
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որը փաստում է Կութ գյուղի վրա ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա ադրբեջանական հանցավոր կրակոցները` նկատի ունենալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը (http://interfax.az/view/842493): Այդ կրակոցների փաստը հաստատող տեսանյութ Կութ գյուղից»,-գրել է Թաթոյանը:




