
«Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթանակ կորզեց «Կայրաթից» և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում կմրցի շոտլանդական «Ռենջերսի» հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուլբոլի ֆեդերացիայից, մեր թիմն առնվազն ապահովեց մասնակցությունը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։
Սա հայկական ակումբի առաջին մասնակցությունն է Եվրոպական ակումբային որևէ մրցաշարի։

Եվրոպա լիգայի 3-րդ որակավորման փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» ընդունել էր ղազախական «Կայրաթին»։
Չնայած թվային առավելությանն ու մրցակցի դարպասին ուղղված բազմաթիվ հարվածներին մեր չեմպիոնին չհաջողվեց հիմնական ժամանակում վճռել խաղի ելքն ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Այսպիսով, Ալաշկերտն առնվազն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Ջերարդի գլխավորած Գլազգո Ռենջերսի հետ։




