ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը․ Շոյգու

Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը։

«Մենք խիստ կարևորում ենք ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը»,-ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,-հավելել է նախարարը:

Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին ՊՆ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «դժվար ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու դժվարին խնդիրների առաջ է կանգնած»:

Արշակ Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ օգնելու պատրաստակամության համար։

Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կատարում է Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։

 «Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցություն»,-ասել է Արշակ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button