
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել Տաթևի վանական համալիր, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացել են Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով։
Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց են ունեցել վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակել ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։




