ԿարևորՀասարակություն

Սյունեցի պաշտոնյաները կմնան կալանքի տակ

Գորիսի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու  Առուշ Առուշանյանի խափանման միջոց՝ կալանքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի օգոստոսի 5-ի որոշմամբ մնաց ուժի մեջ։ 

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ,  կետերով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը   երկու եւ ավելի անձի  նկատմամբ) 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը , որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ  38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)`

Ի դեպ, վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով,  դեռ կալանքի մեջ կմնան Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը։ Սյունիքում  կալանավորվածներից միայն մեկի՝ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցն է փոխվել՝ գրավի  ու նա հուլիսի 20-ից ազատության մեջ է։ Ինչ վերաբերում է Սիսիանի համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, ապա նրա խափանման միջոցը փոխելու՝ ընդհանուրն իրավասության դատարանի որոշումը եւս բողոքարկվել է։ Բողոքը քննելու է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը։

Կարդացեք նաև

Back to top button