
Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանին:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, բոլորն էլ կողմ են քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը:
ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:




