Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում:
«Ապագան մենք ենք որպես մեկ ամբողջություն` միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար:
Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված մեր պետականության առկայության փաստը: Պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելո՛ւ համար մեր պետականությունը, պահպանելո՛ւ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն, որպես կարևորագույն համահայկական արժեք»,- իր ելույթում ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ




