
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ բարեկարգվում և ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհը։
Ավտոճանապարհի կառուցման հողային, խճապատման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից: Իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։




