
Լոնդոնը մտադիր է խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից պահանջել հայտնել սոցցանցերի այն օգտատերերի տվյալները, ովքեր Եվրո-2020-ի եզրափակիչ խաղում թիմի պարտությունից հետո ռասիստական վիրավորանքներ են թույլ տվել Անգլիայի ազգային հավաքականի սեւամորթ ֆուտբոլիստների հասցեին՝ հայտնում է The Times— ը:
Ինչպես նշում է թերթը, Բրիտանիայի կառավարությունը մտադիր է հասնել այն բանին, որ մարդիկ, որոնք վիրավորական հայտարարություններ են տեղադրում սոցիալական ցանցերում, զգան դրա հետևանքները իրական կյանքում:
Թերթի կառավարական աղբյուրը նշել է, որ Լոնդոնը մտադիր է այս դեպքերը քննության առարկա դարձնել: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվելուց հետո «Երեք առյուծների» երեք սեւամորթ խաղացողներ ՝ Մարկուս Ռեշֆորդը, Բուկայո Սական և Ջեյդոն Սանչոն համացանցում ենթարկվել են ռասիստական վիրավորանքների:




