ԿարևորՀասարակություն

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրական բողոքները

Սահմանադրական դատարանն այսօր վերսկսեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

Նիստի սկզբում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՍԴ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժվեց։

Դատական նիստը մեկնարկել է երեկ՝ հուլիսի 9-ին: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Կարդացեք նաև

Back to top button