ԿարևորՀասարակություն

Կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնել է, որ կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում կարանտինը կերկարաձգվի ևս 6 ամսով:

«Արդեն իսկ կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է, կառավարությունում է, և կարծում եմ, որ դրա երկարացման որոշումը կկայացվի: Կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ խիստ ծավալ կիրառելու»,- ասել է նա:

Նա նշել է, որ մինչև սեպտեմբեր կներկայացնեն նոր սահմանափակումների փաթեթ. «Որքան էլ մեր թվերը բարվոք են այս պահին, ուսումնական գործընթացի մեկնարկի հետ կապված շարժի մեծ աճ կունենանք և պետք է պատրաստ լինել դրան»:

Կարդացեք նաև

Back to top button