
Սարալանջը ոռոգելու համար տեղադրված երկու նոր պոմպերը գործարկվել են՝ ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչև Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց:
Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու վարձակալի միջոցներով զբոսայգու լիճը սնուցող խցանված ջրատարը մաքրվել և բացվել է, լիճը լցվել է մաքուր ջրով»,- գրել է Կարապետյանը:




