
Սիսիան քաղաքի Չարենց-Շիրվանզադե, Սիսական-Ադոնց, Թումանյան-Շահումյան, Թումանյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկներում և Կամո, Մյասնիկյան, Շիրվանզադե, Սիսական, Թումանյան, Նար-Դոս փողոցներում տեղադրվում են նոր լուսացույցներ: Այս մասին տեղեկացնում են Սիսիանի համայնքապետարանից:
Վերջիններս ձեռք են բերվել և տեղադրվում են համայնքապետարանի ֆինանսավորմամբ:




