
Շարունակվում է փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերին. այսօր 22 մոտոբլոկ, 3 խոտհնձիչ են ստացել Կապան համայնքի Սյունիք բնակավայրը։ Այս մասին գրառում է արել Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։
Մինչ այս արդեն նման գյուղսարքավորումներ են ստացել Կապան համայնքի Ներքին Հանդ, Կաղնուտ, Շիկահող, Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Սրաշեն, Ճակատեն, Ագարակ, Ծավ, Գեղանուշ, Գոմարան, Դիցմայրի, Եղվարդ, Սզնակ գյուղերը։ Գյուղսարքավորումները տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են տվյալ գյուղերում և ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան,իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաև գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։




