ԿարևորՔաղաքական

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների ազատ արձակումը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանին Հայաստանի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը:

Պաշտոնյան Թվիթերի իր էջում գրել է․

«Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից: Լավ է, որ ազատ են արձակվել ավելի շատ պահվող հայեր: Կարևոր է նաև, որ ավելի շատ ականային քարտեզներ են փոխանակվել՝  Ադրբեջանի կողմում դժբախտ պատահարները կանխելու համար»։

Նախօրեին՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերևարված 15 հայ գերիներ։

Կարդացեք նաև

Back to top button