
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի տրանսպորտը (նախկին 37 համարը): Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները:
Կրկին շատ կարեւոր դիտարկում. Այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները»,- գրել է նա:






