ԿարևորՀասարակություն

Գլաձորի միջնակարգ դպրոցում բացվեց պտղատու ինտենսիվ այգի

Վայոց ձորի մարզում շարունակվում է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրի» շրջանակներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնումը: Հուլիսի 1-ին տեղի է ունեցել ինտենսիվ այգու բացման արարողություն Գլաձորի միջնակարգ դպրոցի տարածքում:

Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Գլաձոր համայնքի ղեկավարը, «Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման» ՀԿ-ի տնօրենը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ներկաները մասնակցել են դպրոցում կազմակերպված համերգային ծրագրին, շրջել են այգում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին և պտղատու ինտենսիվ այգու ընձեռած հնարավորություններին:

Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանի ուղեկցությամբ եղել է նաև  Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Դավիթ Դավթյանի անունով անվանակոչված դասասենյակում, որտեղ ներկայացված են Դավիթի, ինչպես նաև Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակից հերոսների իրերն ու լուսանկարները:

Հաշվի առնելով գյուղատնտեսության կարևոր դերը մարզի զարգացման գործում, նման նախաձեռնությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոլորտի զարգաման համար, այլ նաև երիտասարդ սերունդներին կզինեն ոլորտի վերաբերյալ համապատասխան գիտելիքներով:

Կարդացեք նաև

Back to top button