ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով

Հուլիսի 1-ից 6-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հուլիսի 1-ից 3-ը, ը հուլիսի 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 4-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-ից 10 մ/վ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-ից 20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ից 4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով, 5-6-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 1-ից 3-ի երեկոյան ժամերինառանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք նաև

Back to top button