ԿարևորՀասարակություն

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իրանի պետական մարմինների հետ

Հունիսի 28-30-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և մի շարք այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։

ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարյուշ Ամանիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Համիդ Զադբումի, Իրանի Առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի, Հյուսիսային Խորասանի նահանգապետ Մոհամմադ Ալի Շոջայիի հետ։

Հանդիպումներ են տեղի ունեցել ԻԻՀ նախագահի աշխատակազմին կից Նորարարությունների ազգային հիմնադրամի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարության հետ։

ՀՀ պատվիրակության հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել առաջիկա մի շարք ծրագրերի իրականացմանը։

Կարդացեք նաև

Back to top button