ԿարևորՀասարակություն

Վտանգված է նաև Հայաստանի Հանրապետության ջրային անվտանգությունը․ Դավիթ Բաբայան

Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով թշնամու հսկողության տակ են մնացել նաև
Արցախի Հանրապետության բոլոր գետերի ակունքները: Վտանգված է նաև Հայաստանի
Հանրապետության ջրային անվտանգությունը՝ Արցախի Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով տարիներ շարունակ բարձրաձայնում էր ջրային անվտանգության հարցը:

Ըստ Բաբայանի՝ Սևանա լիճը սնուցող երկու կարևորագույն շնչերակ՝ Արփան և Որոտանը գտնվում են Ադրբեջանի օկուպացրած տարածքում՝ Քարվաճառում։

«Այժմ միայն մեկ բան է պետք անել․ Արփայի և Որոտանի ջրահավք ավազանում տեղակայեն դիտորդներ (կամ ռուս խաղաղապահներ, կամ ԵԱՀԿ ՄԽ դիտորդներ), որպեսզի հետագայում չկանգնենք փաստի առջև»,-նշում է ԱՀ ԱԳ նախարարը։

Բաբայանի խոսքով` մինչև պատերազմը Արցախը եղել է աշխարհում ջրային անվտանգության տեսանկյունից առաջատար երկրներից մեկը։

«Այժմ դասվում ենք ամենախոցելի երկրների շարքին»,- ասել է Դավիթ Բաբայանը։

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայան

Կարդացեք նաև

Back to top button