ԿարևորՀասարակություն

Ռուս խաղաղապահներ են տեղակայվելու Գեղարքունիքի մարզում. ԳՇ պետ Արտակ Դավթյան

Ռուս խաղաղապահներ են տեղակայվելու Գեղարքունիքի մարզում. հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Գործընթացները ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում անպայման տեղյակ կպահենք։  Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկություն չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Լինելու է այնպես ինչպես նշեցիք (երկու կողմերը հետ են քաշելու իրենց զորքերը, տեղակայվելու են ռուսական ուժեր — խմբ․), բայց վերջնական որոշում կլինի, ժամկետների, կատարման բուն տեխնիկական հարցերով լրացուցիչ կասվի», — նշել է նա։

Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանել է, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա  կկարգավորվի համապատասխան գործողություններով:

Կարդացեք նաև

Back to top button