ԿարևորՔաղաքական

Սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով․ Քոչարյան

Սկսել ենք քարոզարշավով, բայց ավարտում ենք հաղթարշավով՝ Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ երկրի առաջ 4 հիմնական խնդիր է ծառացած․

  • Երկրի պաշտպանությունն ու սահմանների անվտանգությունը
  • Արցախի ապագան
  • Տնտեսական դժվար իրավիճակը
  • Ներքաղաքական լարված մթնոլորտը

«Մենք այն ուժն ենք, որը կարող է լուծել այս խնդիրները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը և հանրահավաքի մասնակիցներին կոչ արել մասնակցել հունիսի 20-ի ընտրություններին։

Ելույթից հետո Քոչարյանը բեմ է հրավիրել ընտանիքի անդամներին։ Հանրահավաքը եզրափակվել է Սիրուշոյի երգով և երթով։

Կարդացեք նաև

Back to top button