
Լրջանալու պահն արդեն անցել է, եկել է սթափվելու պահը` նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ 44-օրյա պատերազմում մենք կորցրեցինք Արցախը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը։
«Այդ պատճառով պետք է ճիշտ ընտրություն կատարել»,- ասաց ՀՀ առաջին նախագահը։
«Եթե լինեն նորմալ ընտրություններ, մենք անկասկած կհայտնվենք խորհրդարանում, կլինենք զսպող ուժ, որը կխաղա արբիտրի, ոչ թե դահճի դեր»,- իր խոսքը եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցում է 25 քաղաքական ուժ։ Հունիսի 19-ը լռության օր է։




