
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»: Այս մասին տեղեկացնում է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը` բարի գալուստ մաղթելով մեր ֆուտբոլիստին:
¡Bienvenidos, Norberto y Esteban!
— Boca Juniors (@BocaJrsOficial) June 17, 2021
💙💛💙 pic.twitter.com/4DL3fiSHXg
Բալեկյանը «Բոկա» է տեղափոխվել «Ատլետիկո Ուրականից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Transfermarkt-ը հայտնում է, որ տրասնֆերի արժեքը կազմել է 2,89 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայմանագիրը նախատեսված է լինելի 3 տարի ժամկետով:




