
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են «Հայ Առաքելական եկեղեցու հասցեին» Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին:
«Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։
Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։
Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում», — ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
Փաշինյանը հունիսի 12-ին Սևանում ելույթ ունենալով` հայտարարել էր, թե հոգևորականներն ամեն ինչ արել են, որ ձախողեն հեղափոխությունը։




