
Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների փոխադարձ քայլերը` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի հումանիտար գործողությունները՝ ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատ տարածքների քարտեզներիփոխանցումը»,-Թվիթերի գրառման մեջ նշել է Շառլ Միշելը:
Նա դա համարել է «վստահության վերականգնման առաջին քայլ»:
«ԵՄ-ն աջակցել է այս գործընթացին և կշարունակի աջակցել առաջընթացն ամրապնդելու համար», — ավելացրել է Միշելը:
Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ 15 գերի վերադառնում է Հայաստան։




