
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Տեղեկությունը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում դատարանը կայացվել էր նաև 2020 թվականի մայիսի 6-ին, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության:
Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:




