
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում շարունակվում են շինաշխատանքները Շարա Տալյան փողոցի միջնամասում:
Արդեն երրորդ տարին է՝ ՎԶԵԲ տրամադրած 23,5 միլիոն եվրո վարկային միջոցներով Գյումրիում փողոցաշինական ծրագրեր են իրականացվում։ Այս տարվա առաջին մրցույթները կայացել են, և հաղթած շինկազմակերպությունների հետ Գյումրիի քաղաքապետարանը արդեն իսկ կնքել է պայմանագիր: Քաղաքում ևս 12 կիլոմետր ճանապարհ և մեկ հրապարակ կկառուցվի:




