ԿարևորՀասարակություն

Անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով ՄԻՊ-ը խումբ է գործուղել Սյունիք

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատիվ ապրելու և այլ իրավունքներ:
Դրանից բացի, նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում»:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1712427712278019

Կարդացեք նաև

Back to top button