ԿարևորՀասարակություն

Մոնթե Մելքոնյան Ռազմամարզական Վարժարանում բացվեց առաջին «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» լաբորատորիան

Մոնթե Մելքոնյան Ռազմամարզական Վարժարանում երեկ բացվել է առաջին “ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ” լաբորատորիան։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է X-TECH ընկերության տնօրեն եւ ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը, նշելով, որ սա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի երազանքներից էր։

«Արմաթն օդում» (Armath Airborne) անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կրթական աշխատանոցի ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա սկզբին:

Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքներում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների և թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Նախատեսվում է 2021 թվականին հիմնադրել 25, իսկ 2022 թվականին՝ 40 ԱԹՍ աշխատանոց։

https://www.facebook.com/100000054087794/videos/pcb.4321110064567420/4321109574567469

Կարդացեք նաև

Back to top button