ԿարևորՀասարակություն

Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել

Հանրային հեռուստաընկերությունը ստացել է հանրային մուլտիպլեքսով մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիք ունենալու իրավունք: Նույն իրավունքը ստանալու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով էին դիմել նաև Հայկական 2-րդ հեռուստաալիքը և «Փաստինֆոն»:

Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է ստացած կապուղով առաջիկա օրերին սկսել 24-ժամյա լրատվություն ապահովող հեռուստաալիքի հեռարձակումը:

Կարդացեք նաև

Back to top button