ԿարևորՀասարակություն

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ

ՀՀ Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածները:

Կոտայքի մարզի Առինջ համայնքում ընթացքի մեջ են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկած ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների կեսից ավելին իրականացվել է անցյալ տարի, իսկ մնացած մասը, պատերազմով պայմանավորված, տեղափոխվել է այս տարի:Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ:

Կարդացեք նաև

Back to top button