
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 97-ամյակին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական մշակույթի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը:




