ԿարևորՀասարակություն

Փաշինյանը հանդիպում է Էմանուել Մակրոնի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ելիսեյան պալատ։ Վարչապետի պաշտոնակատարին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այնուհետև նախատեսված է աշխատանքային ճաշ Ֆրանսիայի նախագահի անունից։  Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կլինեն Հայաստան֊Ադրբեջան սահմանի վերջին զարգացումները։

Ելիսեյան պալատից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կուղևորվի Սենատ։ Նիկոլ Փաշինյանը Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ ծաղիկներ կխոնարհի վերջերս Փարիզում բացված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ՝ ի հիշատակ մեծանուն երաժիշտի։ Սենատի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Փարիզի քաղաքապետարանում։ Այնտեղ նա կհանդիպի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Փարիզյան օրակարգը կսպառվի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

https://www.facebook.com/1378368079150250/videos/185123446858290

Կարդացեք նաև

Back to top button