
ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը գրառում է արել թվիթերում․ «Խորապես մտահոգված եմ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ: Միացյալ Թագավորությունը երկու կողմերին հորդորում է անհապաղ հեռացնել զորքերը, խուսափել իրավիճակը սրող գործողություններից ու նոր ականների տեղադրումից և առանց նախապայմանների կառուցողական բանակցություններ վարել սահմանազատման շուրջ»:
Deeply concerned by ongoing tensions along the Armenia/Azerbaijan border. The UK urges both sides to remove troops immediately, avoid escalatory actions and the laying of new mines, and engage in constructive negotiations on the demarcation of the border without preconditions
— Wendy Morton MP (@morton_wendy) May 31, 2021




