ԿարևորՍպորտ

Ադրբեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունից: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ հղում կատարելով միջազգային ֆեդերացիային:

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, մրցակիցը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքշուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչների մրցումային օրվա եզրափակիչների ընթացքում:

https://www.facebook.com/samboarm/posts/1806528389556935

Կարդացեք նաև

Back to top button