ԿարևորՀասարակություն

«Ճանաչիր Հայաստանը». էքսպո-ցուցահանդես Երևանում

Մայիսի 27-ին և 28-ին Երևան քաղաքում Խաչքարերի պուրակում, տեղի կունենա ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվող «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո «Մարզերի զբոսաշրջային ներուժը» ներկայացնող միջոցառումը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը՝ ներկայացնելով մարզերն առավել գրավիչ ճամփորդների և ներքին զբոսաշրջիկների համար:

Միջոցառման երկու օրերի ընթացքում Հայաստանի 10 մարզերը, այդ թվում և Լոռու մարզը կցուցադրեն իրենց զբոսաշրջային ներուժը, արկածային հնարավորությունները, գաստրո վայրերը, դեռևս քիչ բացահայտված այցելավայրերը, մշակութային գրավչությունները, յուրաքանչյուր մարզին բնորոշ փորձառությունները:

https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/videos/2001190180031793

Առանձին գաստրոտաղավարում շեֆ խոհարարների մասնակցությամբ կպատրաստվեն մարզային յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք հնարավոր կլինի համտեսել տվյալ մարզն այցելելիս: Առանձին տաղավարով կներկայացվեն արկածային զբոսաշրջային արդյունքներ, որոնց շնորհիվ Հայաստանը առավել գրավիչ է դառնում մասնավորապես էքստրեմալ ճամփորդությունների սիրահարերի համար:Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում են վարպետաց դասեր, մշակութային ցուցադրություններ, օնլայն մարտահրավերներ՝ սոցիալական արշավների շրջանակներում, որի մեկնարկը տրվելու է ցուցահանդեսի ընթացքում:

Ցուցահանդեսը կազդարարի «Ճանաչիր Հայաստանը», TravelForArmenia արշավի սկիզբը, որի նպատակն է Հայաստանով ճամփորդելը դարձնել առավել գրավիչ ու հետաքրքիր ամբողջ ամռան ընթացքում:

Ցուցահանդեսին զուգահեռ մայիսի 27-ին Զբոսաշրջության կոմիտեն անց է կացնելու աշխատաժողով ոլորտի ներկայացուցիչների համար:

Միջազգային փորձագետների, տեղացի մասնագետների մասնակցությամբ տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և ելույթներ, որոնք առնչվում են համավարակով և առկա սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային հնարավորությունների ընդլայնմանը, ոլորտում առկա հաջողության պատմություններին, որոնք, չնայած մարտահրավերներին, շարունակվում են:

Ցուցահանդեսը տևելու է երկու օր՝ ժամը 10.00-18.00:

Կարդացեք նաև

Back to top button