ԿարևորՔաղաքական

Ոլորտային խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

Մայիսի 21-ին Մոսկվայում կայացել են ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցել են նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը:

Քննարկվել են միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մտքեր են փոխանակվել մի շարք երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով երկկողմ համագործակցության շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button