ԿարևորՀասարակություն

Վարդատոնի համերգը պանդեմիայի պատճառով այս տարի ևս չի կայանա

Վրաստանում արդեն ավանդույթ դարձած «Վարդատոն»-ի համերգային ծրագիրը պանդեմիայի պատճառով  այս տարի ևս չի կայանա: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով՝ միջոցառման վերջին տարիների կազմակերպիչ «Վիրահայերի միություն» ՀԿ-ն:

Ավանդույթը պահպանելու նպատակով, սակայն, մայիսի 30-ին նախատեսվում է պատարագ՝ Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցում, ինչից հետո ներկա գտնվողները ծաղիկներ կդնեն եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի շիրիմին:

Կարդացեք նաև

Back to top button