ԿարևորՔաղաքական

ՀԱԿ-ի նորընտիր վարչությունը կորոշի ընտրությանը մասնակցության հարցը

Հայ ազգային կոնգրեսի` հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը կորոշի նոր ընտրվելիք վարչությունը: Այս մասին իր ելույթում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը: Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն այսօր համագումար է անցկացրել: Համագումարի օրակարգում առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակելու հարցն է եղել։ Ընտրվելու է նաև վարչության նոր կազմ։

Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել էր հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին:

Կարդացեք նաև

Back to top button