ԿարևորՀասարակություն

Իտալիայի ԱԳՆ-ն պետք է արձագանքի Երևանի տագնապի կոչին. ՆԱՏՕ-ի ԽՎ-ի անդամ, սենատոր Անդրեա Կանջինի

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինին Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյին կոչ է արել արձագանքել Երևանի տագնապի կոչին:

«Հռոմում Հայաստանի դեսպանի բարձրաձայնած տագնապի կոչը չի կարող անպատասխան մնալ: Ճի՞շտ է, որ երեկ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի պետական սահմանը: Դա կլիներ հերթական սադրանքը Թուրքիայի դիվանագիտական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի ժողովրդավարական և քրիստոնեական հանրապետության: Հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն ընդհանուր առմամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն մասնավորապես, անհապաղ կարձագանքեն դեսպան Համբարձումյանի կոչին` ի պաշտպանություն միջազգային իրավունքի: Նա, որ ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում և սնուցում է ռազմական էսկալացիայի վտանգը» — ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button