ԿարևորՔաղաքական

Անհանգստացած ենք հայկական տարածք ներխուժման մասին լուրերով. Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն Թվիթերի իր գրառումներում անդրադարձել է Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին: 

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին տեղեկություններով և հայկական տարածք ներխուժման մասին լուրերով:

Բոլոր կողմերին հորդորում ենք ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:

Բոլոր գործողությունները, որոնք խաթարում են հրադադարի ռեժիմը և սրում են լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- գրել է Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Կարդացեք նաև

Back to top button